ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՈՒ «ՍԻԹԻԻ ՄԱՍԻՆ»․ Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ
2022-01-21 00:51:00
• Ողորմած հոգի գեներալ Մանվելն Էջմիածնում և մերձակայքում ոչ ֆորմալ ազգային հարկատեսակ էր սահմանել։ Նոր տարուց առաջ տնտեսվարողները վճարում էին Երկրապահի գանձարանին։ Այդ միջոցներով զոհվածների ընտանիքների և վիրավորների ամանորյա կարիքներն էին հոգացվում։ Ժողովրդական լեզվով ասած՝ մատից փուշ էին հանում։
• Առաջինը «մուծվում էին» հենց գեներալի կալվածքները, ապա ավելի փոքրերը։ Այդ ավելի փոքրերը, հատկապես՝ վաճառականները, 2018 թ․-ին, նախ վախվխելով, ապա համարձակ, լցվեցին փողոցներ՝ այդ թվում Մանվել մերժելու։
• Այս պատմությունն ավարտվում է նրանով, որ շուտով այդ վաճառականները սննկանալու են, որովհետև քաղաքում «Սիթի» է բացվելու, ու չկա Մանվելը, որ առաջվա պես դրա դեմն առնի՝ «Կենտրոնի» առաջ պաշտպանելով փոքր տնտեսվարողների շահերը։ Փոխելով տխրահռչակ դասականի խոսքերը՝ կարելի է ասել՝ «կապիտալիզմ, Փուկույամա, շուկայական էկանոմիկա՞յըք օզալ, կապիտալիզմը, Փուկույաման, շուկայական էկանոմիկան ստընաննըք»։
• Բայց չկարծեք, թե այս պատմության մեջ մեղավորն էջմիածնեցի խանութպաններն են։ Այս պատմության մեղավորները Մանվելին հարձակումներից չպաշտպանած և Մանվելին սպանած էլիտաներն են, այս պատմության մեղավորները պետությունը սխալ հասարակարգով կառուցող էլիտաներն են, այս պատմության մեջ մեղավորները էջմիածնեցի խանութպաններին «այն ժողովուրդը, որ հրաժարվում է կերակրել սեփական բանակին, ստիպված կլինի կերակրել թշնամու բանակին» ճշմարտությունը չբացատրած էլիտաներն են։
• Մեղավորն էլիտաներն են։
Էլբակեան Էդգար
Այս նյութը դիտել են - 1220 անգամ