Լոս Անջելեսի հիվանդանոցը հաքերներին 17 հազար դոլարի փրկագին է վճարել՝ համակարգի վերականգնման համար...
2016-02-18 01:36:00

Լոս Անջելեսում Հոլիվուդի հիվանդանոցը հաքերներին 17 հազար դոլարի փրկագին են վճարել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Նշվում է, որ հաքերները փետրվարի 5-ին արգելափակել են հիվանդանոցի համակարգչային համակարգը: Բժշկական կենտրոնի ղեկավար Ալեն Ստեֆանեկը հայտարարել է, որ համակարգը հասանելի է դարձել փետրվարի 15-ին՝ փրկագինը վճարելուց հետո:

Նրա խոսքով, դա ամենաարագ եւ արդյունավետ միջոցն էր հիվանդանոցի համակարգի աշխատանքը վերականգնելու համար:

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն արդեն սկսել է աշխատանքը, որպեսզի բացահայտի եւ հայտնաբերի հաքերներին, որոնք կանգնած են այդ հանցագործության հետեւում:
Այս նյութը դիտել են - 1231 անգամ