Օրինականացվել է Հովիկ Աբրահամյանի Մոնումենտում անօրինական կառուցված բազմամիլիոն դոլար արժողությամբ դղյակը
2021-12-22 15:15:00
Փաստորեն Երևանի ավագանին օրինականացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտում անօրինական կառուցված բազմամիլիոն դոլար արժողությամբ դղյակը, երևի բոլորն են հիշում թե ինչպես էր պատգամավոր նիկոլը այն ժամանակ հարցնում վարչապետ Հովիկ Աբրահամյանին թե հնարավոր է պոմիդոր աճեցնելով միլիոնավոր դոլարներ վաստակել ու նման դղյակ կառուցել։ 
Բոլորն են հիշում նաև թե ինչպես 2018 թվականի մայիսին կայացած թավշյա կապիկության ժամանակ նույն նիկոլը խոստանում էր , որ այդ ամենը բռնագանձելու և վերադարձնելու ժողովրդին , որ ոչ՛ մի մուկ և ոչ՛ մի ձուկ չի պլստալու... ու ոնց էր երջանիկ ամբոխը խելագարված ծափ տալիս ու հրճվում։ 
Թե նիկոլին մատուցված ինչ անձնական ծառայությունների դիմաց է օրինականացվել ու օրինականացվում նիկոլի ասած մկների ու ձկների դղյակները հուսով մի օր զոմբիները խելքի կգան ու անձամբ իրենց սիրասուն նիկոլից կիմանան
 

Տիգրան Հակոբյան

 
Այս նյութը դիտել են - 4983 անգամ