Երևի բոլորդ մոռացել եք, որ նիկոլի համար եք հայկո ընտրել
2021-12-16 11:57:00
Երևի բոլորդ մոռացել եք, որ նիկոլի համար եք հայկո ընտրել։ նիկո՛լի և ոչ թե երևանցիների համար։
Հիմա կանգնել ու զարմանում եք՝ թե երևանցիներն ինչու՞ են Հայկո պաշտպանում։
Երևանցիները Հայկո են պաշտպանում, որովհետև արդեն նիկոլ չկա՝ ինչ իմաստով ուզում եք հասկացեք։ նիկոլն էր արմատը հայկոների ու ազգային ժողովի ՔՊ-ական պատուհաս պատգամավորների։ նիկոլը փրկություն թվացող մի ծակ օդապարիկ էր, որը պատռվեց` գետնին չհասած։ Ու նրա հետ կապված բոլոր անունները նույն ճակատագրին են արժանանալու։
Երբ ծառի արմատը փտած է, ճյուղերը կտրտելով, փոխելով, բան չի փոխվի։
Շուտով ականատես կլինենք թվացյալ ծառի տապալմանը։ Փտած արմատի վրա հյուսված նոր ճյուղերը պարզապես լինելիության դեկորատիվ բնույթ ունեն։

Hasmik Sargis Babajanyan

Այս նյութը դիտել են - 3974 անգամ