Բոլորը լուռ են, բոլորը լռում են ու կարծես սպասում են ինչ -որ խոսքի...
2021-12-15 10:35:00
Բոլորը լուռ են, բոլորը լռում են ու կարծես սպասում են ինչ -որ խոսքի։ 
Լավ ժողովուրդ ջան ինչու անտարբեր դարձար ինքդ քո հայրենիքի հանդեպ, ինքդ քո դեմ։ Ինչ պետք է կատարվի ես չեմ հասկանում , որ դու ինքդ գիտակցես ու դուրս գաս հայրենիքդ պաշտպանելու։ Երկաթգիծը տրվեց այսպես համարենք, վաղը կտրվի ավտոճանապարհը, հետո Մեղրին, Քաջարանը, Կապանը մինչև Գորիս, այն նույն տեղը որտեղ ներկայումս ազերիների պոստն է։ Այսինքն Սյունիքից կմնա Գորիսն ու Սիսիանը։ Հետո, հետոն արդեն ցավալին է լինելու, լինելու է բարիկադային պայքար Երևանի փողոցներում ՝ մայրաքաղաքը պահելու ազերիների ոտնձգությունից։ Իսկ դու հիմա մի բանի մասին ես մտածում, թե ոսկեղենը, կամ էլ տունն ու մեքենան որտեղ գրավադրես , որ խոզի բդի ու հնդուշկի պակաս չլինի Նոր Տարվա սեղանին։ Իսկ մտածում ես, որ են տղերքը 5000-ից ավելի իրենց արյունով Մայր հողը ոռոգեցին որ այն չչորանա, բայց դու այսօր այն ոչ միայն չորացնում ես, այլ հանձնում ես աստիճանաբար քո լռությամբ։ Այո քո իսկ լռությամբ, որովհետև քո ուղեղը բթացրել են նախկին ասելով, նախկինի մեջի թալանչուն նոր են սարքել ու բերել են քեզ կռթելու՝ հասկանում ես։ 
Այսօր մենք ունենք մեկ ճանապարհ և այն միայն ու միայն քո դուրս գալն է փողոց ու համախմբումը ՀՀ միակ ու անկրկնելի Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։
Նախաձեռնողը եղիր ինքդ ՝ սա է այսօրվա մեր փրկության և վաղվա հաղթանակի միակ ճանապարհը։
Գրիգոր Ղուկասյան
Այս նյութը դիտել են - 2339 անգամ