«Հրապարակ».Արթուր Վանեցյանն, Իշխան Զաքարյանն եւ Թագուհի Թովմասյանը հրաժարվել են ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը
2021-12-10 20:53:00

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ընդդիմադիրները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են նաեւ «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին:

Մեր տեղեկություններով, երեք հոգի` Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը եւ Թագուհի Թովմասյանը, հրաժարվել են ստորագրել, ստորագրել են ՀՀԿ-ականները։ Անգամ եթե այս գործընթացը հասնի ԱԺ օրակարգ եւ քննարկվի, մեծամասնությունը` ՔՊ-ն, դեմ կքվեարկի, եւ գործընթացն ավարտին չի հասնի: Նկատենք, որ ընդդիմությանը քննադատողները ծաղրում են այս նախաձեռնությունը եւ հարց են տալիս` իսկ ո՞ւմ եք ուզում Ալեն Սիմոնյանի փոխարեն` Արփի Դավոյանի՞ն, թե՞ Վահագն Ալեքսանյանին»:

Այս նյութը դիտել են - 2369 անգամ