Նախկինում հայը գերադասում էր մահը, քան թուրքին գերի ընկնելը. այդ ո՞նց եղավ, որ հիմա թուրքին գերի ընկնելը փրկություն է համարվում. Հասմիկ Սարգիս Բաբաջանյան
2021-11-17 22:01:00
Ֆուտբոլի թիմն անգամ, երբ խաղում է սեփական դաշտում, մեծ առավելություն է։ 
Սեփական հողում կռվող զինվորն անպարտելի է՝ նա իր Տունն է պահում։ Կոռնիձորում նախկին պատերազմի ժամանակ 7 տարեկան տղային, երբ ադրբեջանցին մեջքին շալակած գողացել, գերի էր տանում, տղան թուրքի մեջքի կողմից մատները մտցրել, աչքերը խառնել ու հանել է։ Թուրքը ոռնալով երեխային վայր է գցել ու փախչել։ 
Հիմա այդ ո՞նց է ստացվել, որ թուրքը մեր հողում գերի է վերցնում մեր տղաներին։
Սրա պատասխանը նիկոլ փաշինյանը պիտի տա, երբ ասում էր, որ այսինչ, այնինչ տարածքները մերը չեն։ Եվ նաև պատասխան պիտի տա, թե ինչու գերու ու մինչև վերջին փամփուշտը կռվող զինվորի կարգավիճակը հավասարեցրեց, նույնացրեց իրար։ Նախկինում հայը գերադասում էր մահը, քան թուրքին գերի ընկնելը։ Այդ ո՞նց եղավ, որ հիմա թուրքին գերի ընկնելը փրկություն է համարվում։ Վաղը, մյուս օրը նիկոլ փաշինյաննը աթոռը պահելու համար նույն գերիներին դավաճան կհամարի եվ կասի` այդ նրանք են դավաճաբար հանձնվել ու տարածքը անպաշտպան թողել։
Սա քաղաքական խաղաթու՞ղթ չէ իշխանությունների ձեռքում՝ էդ անմեղ երեխեքին քաղաքական խաղաթղթերի տեղ օգտագործելու՝ իրենց ծրագիրն իրագործելու համար։
Մեր հողում, մեր սահմանին ինչու նմուշի համար մի գերի էլ մենք չենք վերցնում։ Ինչու՞ հենց մերոնց են տանում։ Սա ի՞նչ ահասարսուռ ծրագիր է։ Հո անլեզու հայվան չենք, որ պառկենք ու գան մեզ մորթի տանեն։
Հասմիկ Սարգիս Բաբաջանյան

 

Այս նյութը դիտել են - 4447 անգամ