Հայի կյանքեր խլածին արժանացնում եք կառավարական հուղարկավորման պատվին, իսկ հողեր ազատագրած ազգային հերոսին՝ Մանվել Գրիգորյանին զրկեցիք նույնիսկ իր զինակից ընկերների կողքին հուղարկավորվելու բնական իրավունքից.Ռ.Մարգարյան
2021-10-20 09:08:00
Միջազգային կառույցների մոտ Հայաստանի Հանրապետությանը խայտառակելու հերթական քայլը
----------------------------------------------
Հայրենիքը չհարգող դավաճան իշխանությունները հիմա էլ վաճառքի են հանում միջազգային կառույցների մոտ Հայաստանի Հանրապետության հեղինակության փշրանքները:
Փաստորեն Հայաստանը դառնում է աշխարհում միակ երկիրը, որ իր «ազգային հերոսներին» տուն վերադարձնելու համար նրանց դեմ 21 տարի (ի դեպ նաև 2018 թվականի ապրիլի իշխանափոխությունից հետո մինչև այսօր) միջազգային հետախուզում է հայտարարում ու դիմում է Ինտերպոլի օգնությանը:
Պատկերացնում եք, թե այսուհետ միջազգային կառույցներում ու մասնավորապես հենց նույն Ինտերպոլում (ու նաև դրա հետ համագործակցող երկրներում) ինչպե՞ս են վերաբերվելու Հայաստանի կողմից ներկայացված միջազգային հետախուզման դիմումներին:
Եթե Վանոն իրապես անմեղ էր ու «անկախության ասպետներից» մինչև մահը չեղարկեիք նրա դեմ միջազգային հետախուզումը, այլապես հերթական անգամ մեզ մի խայտառակեք:
Ի դեպ, Վանոն նաև հենց ձեր իշխանության կողմից շատ ավելի մեծ հանցագործությունների մեջ էր մեղադրվում (փաստն իշխանափոխությունից հետո հետախուզման շարունակվելը), քան գեներալ Մանվել Գրիգորյանը: Երկուսի դեպքում էլ վերջնական դատավճիռ չկա: Հայի կյանքեր խլածին արժանացնում եք կառավարական հուղարկավորման պատվին, իսկ հողեր ազատագրած ազգային հերոսին՝ զրկեցիք նույնիսկ իր զինակից ընկերների կողքին հուղարկավորվելու բնական իրավունքից:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 5300 անգամ