Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը հայտարարում է...
2021-08-15 01:29:00
Այն անձինք, ովքեր ունեցել են հողատարածքներ, որոնք պատերազմից հետո անցել են ադրբեջանի վերահսկողության տակ կամ դարձել են սահմանակից տարածքներ, որի ուժով անհնար կամ ռիսկային է դարձել դրանց օգտագործումը, տիրապետումը, տնօրինումը և դրանց վերաբերյալ ունեն վարկային պարտավորություններ բանկերում կամ տվյալ հողատարածքների, շենք-շինությունների գույքահարկ վճարելու պարտավորություններ, պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ պարտավորությունները զրոյացնելու ուղղությամբ:
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը կաջակցի բոլոր նման անձանց իրավական հարթության վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կստանձնի դատական պաշտպանությունը, մինչև խախտված իրավունքի իսպառ վերացումը:
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
Այս նյութը դիտել են - 1552 անգամ