Ահա այսպես է մեր կյանքը, թե ինչ կամ ինչեր են տանում մեր կողքով, չգիտենք
2021-08-09 10:30:00
Ճանապարհ, որով անցնում է յուրաքանչյուր մարտակերտցի դեպի վերևի մի քանի գյուղեր կամ Ստեփանակերտ գնալիս։ 
 Հետդարձի ճանապարհիս տեսա հակառակ կողմից մեզ մոտեցող բեռնատար ավտոմեքենաների շարասյունը։ Մտքովս ոչինչ չէր անցնում, երբ հայացքս ուղղել էի ճանապարհամերձ անտառին։ Ու հանկարծ ավտոբուսի ուղևորներից մեկի ձայնը` թուրքերը... Սարսռացի... Բոլոր ուղևորներիս հայացքն ուղղված էր մեքենաների շարասյանը, որ մեր կողքով անցնում էր։ Երբ հեռացան, հանգիստ շունչ քաշեցինք, բայց շուտով նորից երևացին նոր մեքենաներ... 
Ահա այսպես է մեր կյանքը, թե ինչ կամ ինչեր են տանում մեր կողքով, չգիտենք մենք, բայց հաստատ է` վերանորոգում կամ նորովի են կառուցում այն ամենը, ինչից զրկվել են մեր հայրենազուրկ արցախցիները։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1953 անգամ