Ձեր այս կեցվածքը հերթական ապացույցն է, որ կրում և կիսում եք մեծ դավադրության պատասխանատվությունը
2021-08-06 23:38:00

Արայիկ Հարությունյանը մի քանի օր է, ինչ Արցախի երկու նախարարների հետ Հայաստանում է...Նախարարները ուժային կառույցներինը չեն...

Ինչևէ...

Այսօր հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ կրկին ոչ մի խոսք Արցախի ճակատագրի, անվտանգային խնդիրների վերաբերյալ: Քաոսի, անորոշ վիճակի, ստեղծված ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամի պարագայում քննարկվում են միայն սոցիալական, շինարարական հարցեր և տնտեսական զարգացման ծրագրեր...

Երկար չեմ գրի, մի քանի հարց երկիրը կապիտուլյացիայի տարած Արցախի նախագահի աթոռին բոլոր հնարավոր և անհնար միջոցներով կառչած անձին.Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan, ինչու՞ ձեր կապիտուլյանտ գործընկերոջ հետ չեք քննարկում Արցախի անվտանգային խնդիրները, ինչու՞ այլևս չեք վանկարկում «Արցախը Հայաստան է և վերջ» (այլևս Հայաստան չի՞), և ի վերջո Հայաստանը շարունակում է Արցախի անվտանգության երաշխավորը մնալ, թե՞ ոչ...Եվ վերջում, տեղյա՞կ եք արդյոք, որ իշխող քաղաքական ուժը դեմ եղավ Ազգային Ժողովում Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելուն, ինչը փաստում է, որ Արցախի հարց Հայաստանի գործող իշխանությունների համար պարզապես չկա: Ձեր այս կեցվածքը հերթական ապացույցն է, որ կրում և կիսում եք մեծ դավադրության պատասխանատվությունը, ինչի արդյունքում ունենք բազմահազար զոհեր և կորուսյալ Հայրենիք...

 Metaqse Hakobyan

Այս նյութը դիտել են - 2417 անգամ