Գոյություն ունեն ցելյուլիտի դեմ պայքարելու բազմաթիվ միջոցներ: Ամենաարդյունավետներից մեկը բարակ պիլիէթիլենային թաղանթապատումն է: Այս գործընթացը կարելի է անել տան պայմաններում, և շուտով դուք կնկատեք ձեր մարմնի չափսերի կրճատում, նվազում՝ մինչև 2,5 սմ:
Թաղանթով պատվելու շնորհիվ ուժեղանում է արյան միկրոշրջանառությունը, խթանում է ավշային դրենաժին (лимфодренаж), դուրս է բերում հյուսվածքների ավելորդ հեղուկը, պակասում են ճարպային կուտակումները:
Չի կարելի նման քայլի դիմել հղիության և կրծքով կերակրելու ընթացքում: Այս գործընթացը խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր ունեն անոթների հետ խնդիրներ կամ մաշկային հիվանդություններ:
Ցելոֆանով պատված մնալու ժամանակահատվածը կախված է օգտագործվող բաղադրությունից, ինչպես նաև անհատական ընկալումից, դիմանալու կարողությունից. 30-60 րոպե:
1 Կլեոպատրայի բաղադրատոմս
Շնորհիվ իր ունիկալ բաղադրության՝ մեղրը շատ լավ վերականգնում է մաշկը, օգնում է դուրս բերել ավելորդ հեղուկը: Կաթը հարթեցնում է, խոնավացնում է, սնուցում է մաշկը:
Խառնեք մի քանի ճաշի գդալ մեղր և 2-3 ճաշի գդալ տաք կաթ: Մթերքների բաղադրությունն այնպես ընտրեք, որ արդյունքում թթվասերի նման զանգված ստացվի: Քսեք այն պրոբլեմային հատվածին՝ մերսումներ անելով, ապա փաթաթեք սննդային թաղանթով, ցելոիդով:
2 Կավով թաղանթապատում
Դեղատներից կարելի է ձեռք բերել տարբեր տեսակի կավեր: Հակացելյուլիտային լավ ազդեցություն ունի երկնագույն կավը, այն նաև ակտիվացնում է մաշկի նյութափոխանակությունը և հակաբորբոքային հատկություն ունի: Ուղղակի բացեք այն տաք ջրով և քսեք մարմնի պրոբլեմային հատվածին:
3 Թաղանթապատում խնձորի քացախով
Բացեք խնձորի քացախը ջրով 1:1 հարաբերությամբ: Ստացված լուծույթը քսեք մաշկին: Փաթաթեք սննդային թաղանթով:
4 «Քաղցր կյանք»
Գոլորշու վրա հալեցրեք սև շոկոլադի երկու սալիկ: Տաք զանգվածը քսեք մաշկին և փաթաթեք սննդային թաղանթով: Շոկոլադը հիանալի ձգում է մաշկը, խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզի գործընթացին:
5 «Կրակ»
Աղացած կոճապղպեղը խառնեք ձիթայուղի հետ, քսեք ստացված զանգվածը մաշկին: Կարող եք օգտագործել կոճապղպեղի թարմ արմատները. Անցկացրեք այն մանր քերիչով: Կոճապղպեղի տաքացնող ազդեցության շնորհիվ, ճարպերի այրման գործընթացն արագանում է:
Նիհարելու գործընթացն արագացնելու համար կատարեք ցելոֆանապատում մաշկը սկրաբով մաքրելուց հետո: Իսկ ճարպերն այրող վարժությունները լրացուցիչ կամրացնեն մկանները:
http://blog.1in.am/blog/200481.html
Այս նյութը դիտել են - 2721 անգամ