Իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն
2021-07-01 09:52:00
2021թ. հունիսի 30-ին Երևան քաղաքի Իսահակյան-Տերյան փողոցների հատման խաչմերուկում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակից Նարեկ Շահինյանն ստացել է մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ դիմել է բժշկական օգնության:
Բուժհիմնարկից ստացված համապատասխան հաղորդագրության հիման վրա՝ դեպքի հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախապատրաստվում են նյութեր:
Տեղեկացնում ենք, որ Նարեկ Շահինյանը ծաղկի կրպակի հետ որևէ առնչություն չունի, ուստի էլեկտրոնային մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե իբր վիճաբանության պատճառ է հանդիսացել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ծաղկի կրպակի ապամոնտաժումը, իրականության հետ որևէ աղերս չունի:
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց:
ՀՀ Քննչական Կոմիտե
Այս նյութը դիտել են - 9534 անգամ