Հասկացանք, որ առանց սնունդ կարող ենք մնալ, բայց առանց ջրի անհնար է...
2021-06-13 23:36:00
15 օր Մարտակերտում ջրի կարոտ ունեինք: 
Հասկացանք, որ առանց սնունդ կարող ենք մնալ, բայց առանց ջրի անհնար է, երբ ամենուր ցամաքել էին աղբյուրները... 
Եվ ինչպիսի՜ փորձություններով անցանք, որ չարիք դարձած աղետներին դիմանանք: Ու դիմացանք պատերազմներին, համաճարակին, ջրազուրկ կյանքին...
Այն անլույս օրերին էլ դիմացանք, անգործության մատնված հեռախոսներին՝ նույնպես, օրերով, շաբաթներով համացանցի անհասանելիությանն էլ դիմացանք: Պատերազմական օրերի ֆոսֆորախառն աղտոտված օդին էլ դիմացանք, այն աշխարհ ավերող պայթյուններին՝ նույնպես...
Այդքանն էլ քիչ չէ, կարևորը՝ այսուհետ ջուր ունենանք:
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1481 անգամ