Ատոմակայանը օդանավակայանին հավասար գլոբալ նշանակության օբյեկտ է. քանդելու լոգիկա՞ն
2021-04-11 23:03:00
Լուրջ ջանքերի, ֆինանսների տեխնիկայի գնով նաև ռուսների ջանքերով կառուցված ատոմակայանը, մեր երկրում քիչ կառույցներից մեկը, որը ստաբիլ գործում է կանոնակարգված, մարդկանց բարձր աշխատավարձով ապահովում, լույս է ապահովում մեզ ու հարևաններին լույս վաճառում, ի՞նչ պատճառով պիտի փակվի, և ի՞նչ ֆինանսներով պիտի նորը կառուցվի։ 
Լոգիկա՞ն։ 
Ատոմակայանը օդանավակայանին հավասար գլոբալ նշանակության օբյեկտ է։
Դա իմ անձնական կարծիքն է, որ նորը չի կառուցվելու, դա անտրամաբանական է, բայց մենք վերադառնալու ենք Լևոնյան ցուրտ ու մութ, ժամով արդուկի ու լվացքի տարիներին, հավելյալ՝ առանց ինտերնետ տարիներին։
Իսկ հաջորդը կարծում եմ Գազպրոմի փակումը կլինի, որին այս երեք տարվա մեջ բազմաթիվ դատական ատյաններ են քարշ տվել ։
Դե մենք գազն ի՞նչ ենք անում։
Սպասում եմ ազգի նվիրյալ ու գիտակից հատվածից տեսնել համապատասխան վերաբերմունք, դիրքորոշում այս կենսական հարցի շուրջ։
Սոնա Խաչատրյան
Այս նյութը դիտել են - 1275 անգամ