ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոչը միգրանտներին
2021-03-16 23:49:00
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միգրանտներին կոչ է արել չգալ ԱՄՆ՝ հարավային սահմանի իրավիճակի պատճառով:
«Ես կարող եմ միանգամայն հստակ ասել՝ մի՛ եկեք,- ասել է Բայդենը ABC News-ի հետ հարցազրույցում: 
Մի՛ լքեք ձեր քաղաքը կամ համայնքը»:
Բայդենն ընդունել է, որ միգրանտների ալիքը կարող է ավելի վատթար լինել, քան այն, ինչը 2019 թվականին հարուցել էր Թրամփի վարչակազմի կողմից լուրջ բռնաճնշումներ եւ սահմանը փակելու սպառնալիքներ, բայց ասել է, որ բանը դրան առայժմ չի հասել:
Այս նյութը դիտել են - 3057 անգամ