Հերթական էլիտար հարսանիքն է սպասվում. Դերժավայի Արկադիի դուստրն ամուսնանում է ....
2016-02-16 15:44:00

Կիրակի օրը «Ֆլորենս» ռեստորանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի դստեր նշանադրությունն էր: Այս մասին գրում է այսօրվա մամուլը: Դերժավայի Արկադիի դուստրն ամուսնանում է եղբոր համադասարանցիներից մեկի, Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու հետ, որը նաև Սամվել Ալեքսանյանի մտերիմն է: Նշանդրեքին մասնակցել է մոտ 350 հոգի, բայց ոչ նախագահը, ոչ վարչապետը չեն եղել։ Ի դեպ, փեսայի հոր անվան հետ է կապվում 2010-ին Էրեբունու ակումբներից մեկում ծեծկռտուքը, որն ավարտվել էր կրակոցներով:

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ վերջինս նաև Փակ շուկայի համար պայքարող ակտիվիստներին էր հետևում, ամեն ինչ անում, որ «Փակ շուկա» պրոյեկտն իրականություն դառնա: Սակայն Դերժավայի Արկադիի խնամու ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, ԼՂՀ անկախության տոնին երկրի առաջին դեմքերի կողքին լուսանկարվելն էր:

Այս նյութը դիտել են - 3092 անգամ