Ջալալ Հարությունյանի նոր պաշտոնի լուրը առաջին հերթին ՈՂՋՅՈՒՆԵԼԻ Է , երկրորդնային է արդեն մեր տարբեր կասկածներն ու չհիմնավորված վարկածները
2021-02-06 23:26:00
Ջալալ Հարությունյանի « նորից համազգեստով » նոր պաշտոնի լուրը առաջին հերթին ՈՂՋՅՈՒՆԵԼԻ Է , երկրորդնային է արդեն մեր տարբեր կասկածներն ու չհիմնավորված վարկածները։
Նախ՝ Ջալալ Հարությունյանը զինվոր էր դեռ 16 ֊ 17 տարեկանից ու մինչև հիմա թե իր գիտելիքներով և հնարավորություններում շենացնում էր հայկական բանակը ( իրեն ճանաչողը կամ իր մասին շատ բան լսած մարդը լավ կիմանա և լավ կիմանա Հարությունյանին ), և նա այս պահին գիտակցում է նաև որ բանակը մեծ հաշվով բացթողի վիճակում է, և ինչը հանգեցնում է որ « Հայաստանը և Արցախը վտանգված են » և չի նշանակում որ նա նոր ախպերություն է սկսել նիկոլի հետ , նույնը արեց նաև Վիտալի Բալասանյանը սկիզբ դնելու համար տարբեր առաջնահերթ անհրաժեշտ աշխատանքների։ 
Ջալալ Հարությունյանը այսօր այն հրամանատարն է, ով պատերազմի ժամանակ «ԲՈՒՆԿԵՐԻ ԾԱԿՈՒՄ ՉԷՐ ԹԱՔՆՎԵԼ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ », և նայելով նրա անցած ուղուն ու մեծ ներդրմանը ՝ միանգամից սխալ կլինի ենթադրել վատը , նախ ենթադրելուց առաջ նայեք ներկայիս մեր բանակի վիճակին ու իմացեք թե խի Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն ստացավ ու նորից համազգեստ հագավ ։
Բարի վերադարձ Պարոն Գեներալ
Ապրես Բեգլարյան
Այս նյութը դիտել են - 1796 անգամ