Պատերազմը դեռ չի ավարտվում, երբ անհայտության մեջ գտնվողները չեն վերադառնում...
2021-01-28 16:27:00
Պատերազմը դեռ չի ավարտվում, երբ անհայտության մեջ գտնվողները չեն վերադառնում... Երբ հայրեր չեն վերադառում, ամուսիններ, որդիներ, եղբայրներ` նույնպես։ Երբ պատերազմը դաժանորեն սպանում է մի վերջին անգամ նրանց տեսնելու հույսը, ու փակ դագաղներով են «տուն գալիս» հայրենյաց անձնվեր զավակները։ 
Իմ «Պատերազմական օրագիրը» ցավալիորեն նոր տեսք է ստանում նոր զոհերի անուններով։ Այս անգամ ամիսների երկար սպասումից հետո մի նոր գույժ` մեր դպրոցի շրջանավարտ, երկու երեխայի հայր Ռուսլան Հակոբյանի զոհվելու մասին։
...Պատերազմը ողջ մնացածներիս վրա այնքան խոր հետք է թողել, կարծես ոտքի վրա ենք մեռնում, բայց ապրելու ցանկությունն այնքան մեծ է, որ դիմակայում ենք։ Երբեմն ինձ թվում է` ամեն բջջով, ամեն երակով վերքոտված եմ, ու ինքս էլ` պատերազմի «հաշմանդամ»։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1264 անգամ