ԱԱԾ նորանշանակ պետը` Գեորգի Կուտոյանը, Տիգրան Ուրիխանյանի հալալ մորաքրոջ տղան է...
2016-02-16 11:18:00

«Հրապարակ»  թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել ՀՀԿ-ականներին, եւ չնայած զգուշացմանը` «չխոսել պատերի տակ», նրանք քննարկում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Նույնական տագնապներ կան նաեւ ԲՀԿ-ում:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթին ներկա էր նաեւ ԲՀԿ-ից դուրս եկած, այսպես ասած` մերձքոչարյանական «հատվածը»` Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը, որոնք նախորդ անգամ չէին մասնակցել նախագահականում Սահմանադրության քննարկումներին:

Ասում են` եկել-հասել էին դռանը, տեղեկանալով «ծեմածիկային», թողել-հեռացել էին: «Դե, Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու ծրագիրը փոզմիշ եղավ, Օսկանյանը, ճիշտ է, դեռ չի կողմնորոշվել, բայց, մեր տեղեկություններով, չի ստեղծելու, նրանց մնում է այլեւս մասնակցել նախագահականի բոլոր միջոցառումներին»,- ասաց մեր աղբյուրը` հավելելով, որ ամենալավը երեւի «կդիրքավորվի» Տիգրան Ուրիխանյանը. «Գեորգի Կուտոյանը` ԱԱԾ նորանշանակ պետը, նրա հալալ մորաքրոջ տղան է»:

 

Այս նյութը դիտել են - 1647 անգամ