Իսկ զգացի՞ք, թե ոնց քաղաքական պայքարն իջավ 18+ տեսանյութի կրիտիկայի մակարդակի
2021-01-15 19:47:00
Իսկ զգացի՞ք, թե ոնց քաղաքական պայքարն իջավ 18+ տեսանյութի կրիտիկայի մակարդակի։ 
Փաստորեն քաղաքականապես ամուլ լինում է ոչ միայն իշխանությունն, այլ նաև ընդդիմությունը։ Քանի որ էդպես էլ չհաջողվեց իշխանություններին դուրս բերել ֆեյսբուքահայաստանից, ընդդիմությունն, առաջնորդվելով 《եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ》 ասացվածքով, ինքը տեղափոխվեց ֆեյսբուքահայաստան։
Եթե պայքարի միակ միջոցը դարձել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի և նրա կնոջ սեռական կյանքին բանաստեղծություններ ձոնելը, ստատուսներ նվիրելը, ուրեմն այդ պայքարը քաղաքական չէ։ Ժողովուրդն էլ անտուն որբի նման մեկ վազում ա սրա մոտ, մեկ՝ նրա, որ տեսնի՝ ով ինչ ստատուս գրեց երկրի մասին։ Լուրջ դեմքերով ստատուսներ գրելով՝ անիմաստ ջուր ենք ծեծում։ Մտածում եք նեղվու՞մ են ծաղրող կամ վիրավորող ստատուսներից. գուցե նեղվում են, բայց էնքան չէ, որ հրաժարական տան։ Նոր բան ա պետք մտածել, հարգելի՛ ընդդիմություն։ Մարդիկ ադապտացիայի բնազդ ունեն. կսովորեն էս վիճակին, կհարմարվեն, կշարունակեն ապրել իրենց անձնական հոգսերով ու էլ ո՛չ փողոց դուրս կգան, ո՛չ էլ կդժգոհեն։
Իդեպ, նրանք, ովքեր պնդում են, որ ունեն հայտնի տեսանյութը, կա՛մ պիտի հրապարակեն, կա՛մ էլ չխոսեն դրանից։ Ակնհայտ ա չէ՞, որ հրապարակման դեպքում Փաշինյանը հրաժարական ա տալու ու լուռ հեռանա։
Հիմա հարց՝ ինչի՞ չեք ուզում, որ էդ մարդը հրաժարական տա։
Հրանտ Կարապետյան
Այս նյութը դիտել են - 1027 անգամ