Անգամ էս նկարն ավելի ուժեղ ա, քան իր կալանավորման համար միտինգ անողներն իրար հետ վերցրած
2021-01-15 19:29:00
Ուշադիր նայեք էս նկարը։ Նայեք ու ձեր մտքում պատասխանեք էս հարցին՝ 200 տարվա կյանք ունենալու դեպքում դուք կկարողանա՞ք Արցախի, Հայաստանի համար անել գեներալ Գրիգորյանի արածի 10%֊ը։ 
Գեներալը բացառիկ կերպար էր, շատերի համար չհասկացված, բայց բացառիկ, հզոր, հայրենանվեր ու անպարտելի կերպար էր։ Անգամ էս նկարն ավելի ուժեղ ա, քան իր կալանավորման համար միտինգ անողներն իրար հետ վերցրած։
Հիշեք, որ ինքն էն մարդն էր, ում ազատագրած հայրենիքը ծախեցին իր վրա քարն առաջինը նետած «անմեղները»։
Գեներալ Գրիգորյանն իմ համար միշտ կմնա որպես Արցախի հերոս, ում անունից թուրքը դողում էր։
Աստված հոգիդ լուսավորի, պարոն Գեներալ։ Հուսով եմ՝ մի օր էլի էնքան կհզորանանք, որ հետ կբերենք մեր կորցրած հայրենիքը, Շուշիի տանդ պատշգամբից էլի կերևա Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու խաչը, ու հոգիդ կհանգստանա։
Հ.Գ. Ու կգա էն օրը, որ գեներալը կարդարացվի, իսկ նրան ապօրինի մեղադրողները, մահվան հասցնողները կկանգնեն դատարանի առաջ։
Լուսանկարի հեղինակ` Anna Tovmasyan
Հրանտ Կարապետյան
 
Այս նյութը դիտել են - 1913 անգամ