ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ջո Բայդենի հաղթանակը
2021-01-14 08:17:00
Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը համատեղ խորհրդակցության ժամանակ հաստատեց նոյեմբերի 3-ին երկրում անցկացված նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի հաղթանակը: 
Այս մասին հայտնում է CNN-ը։
Նիստը հեռարձակվել է ամերիկյան լրատվական ալիքներով:
 Հաստատումից հետո Բայդենը ստացել է ընտրիչների 270 քվե։ Հանդիպումը շարունակվում է:
Այս քվեարկությունը պետք է վերջ տա նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման գործընթացին և ավարտի բանավեճը, թե ով է պաշտոնապես ճանաչվում ամերիկյան վարչակազմի հաջորդ ղեկավարը:
Այս նյութը դիտել են - 1059 անգամ