Փաստում եմ, որ Հայաստանում ընտրությունների կեղծման հիմնադիրն իրավամբ եղել է Գագիկ Ջհանգիրյանը
2021-01-13 06:44:00
Օրվա գլխավոր թեմաներից էր Գագիկ Ջհանգիրյանի բ դ խ կազմում ընտրելու իրավաչափության հարցը։
Կարծում եմ, որպես իրավաբան գիտնականի օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ վերջինիս ընտրվելուն ։
Միևնույն ժամանակ կարևորում եմ ,որպեսզի քաղաքական իշխանությունը ,որը առիթը բաց չի թողնում տարփողելու,որ իշխանության է եկել ժողովրդի քվեով, ժողովրդի հետ ազնիվ լինել։
Փաստում եմ, որ Հայաստանում ընտրությունների կեղծման հիմնադիրն իրավամբ եղել է Գագիկ Ջհանգիրյանը, ով իննսունականներին ,որպես կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ պատասխանատվություն էր կրում ազատ,արդար ընտրությունների համար։Իսկ թե որքանով էր ազատ ինսունվեց թե յոթ թվականի նախագահական և տիմ ընտրությունները, չմեկնաբանեմ։
Ինչ խոսք, իշխանությունն այսօր կարիք ունի , իրավամբ, պարտավոր է Գագիկ Ջհանգիրյանի նման պրոֆեսիոնալներին տեղ տալու «բայց բացառապես նախկին անօրինականությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց, ներողություն խնդրելուց, ինքնամաքրվելուց հետո։
Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ազնիվ իշխանություն, օրենքի դիկտատուրա, իրավունքի գերակայություն, հակառակ պարագայում ցանկացած իշխանություն դառնում է ապիկար։
Լեվոն Բաղդասարյան
 www.levgroup.am
Այս նյութը դիտել են - 1253 անգամ