Ոստիկանության կապիտան Վլադ Ադամյանը հայհոյել ու ծեծել է ԱՄՆ քաղաքացու
2021-01-11 12:17:00
Դեկտեմբերի 24-25-ի մի քանի հրապարակում էի կատարել՝ ոստիկանության կապիտան Վլադ Ադամյանի կողմից ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Սարգիս Մինոյանին ոստիկանական ավտոմեքենայում հայհոյելու և ծեծի ենթարկելու մասին։
Հիշեցնեմ, որ Սարգիսը նույն գիշեր ներկայացրել էր հանցագործության մասին հաղորդում, և ահա այսօր Հատուկ քննչական ծառայությունից մեզ տեղեկացրեցին, որ հարուցվել է քրեական գործ, և վաղը Սարգիսին հրավիրում են ՀՔԾ՝ որպես տուժող հարցաքննվելու համար։
Փաստենք, որ պետությունը, մեղմ ասած, շատ արագ չի գործում - դեպքից անցել է 17 օր, իսկ նման դեպքերում պատշաճ քննության չափանիշները պահանջում են շատ ավելի արագ արձագանքում։ Այնուհանդերձ, հուսով եմ՝ այսուհետ վարույթը կլինի արագ և որակով։
Վարույթի ընթացքի մասին հանրությանը շարունակաբար կիրազեկեմ։
Ռուբեն Մելիքյան
Այս նյութը դիտել են - 1143 անգամ