Թրամփը հրամայել է Ազգային գվարդիա ուղարկել Վաշինգտոն
2021-01-06 13:00:00
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Ազգային գվարդիա ուղարկել Վաշինգտոն: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քայլի ՄքԷնանին:
«Նախագահի հրամանագրով ուղարկվում է Ազգային գվարդիա պաշտպանության այլ դաշնային ծառայությունների հետ:
Մենք կրկնում ենք բռնությանը դիմակայելու եւ խաղաղություն պահպանելու՝ նախագահ Թրամփի կոչը»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Այս նյութը դիտել են - 1719 անգամ