Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է
2021-01-06 08:11:00
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնի Սուրբ պատարագից։
Մանե Գևորգյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, նշել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված վարչապետը ինքնամեկուսացված է»։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 6-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Պատարագին պաշտոնյաներից ու պետական այրերից ներկա են եղել միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել:
Այս նյութը դիտել են - 1616 անգամ