Այդ օրը ես մենակ չէի, իմ կողքին մայր կար, ով օրեր անց զինվոր որդի կորցրեց...
2021-01-06 06:19:00
Ստեփանակերտում պատերազմի 23_րդ օրը հաջողվեց ապաստարան հյուրանոցից դուրս գալ և գնալ եկեղեցի` սրտի թրթռոցով, շատ անհանգիստ, որ ամեն պահի կարող է հայտնվենք հրետակոծության տակ։
Այդ օրը ես մենակ չէի, իմ կողքին մայր կար, ով օրեր անց զինվոր որդի կորցրեց, և խուլ ու համր մտավոր հիվանդ երեխա, ով ցանկացավ մեզ հետ լինել...
Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչը փրկեց մեզ այն պատերազմական օրերին, որ մնացինք Արցախում...Համոզված կարող եմ ասել` այն բոլոր աղոթքները, որ հնչեցվում էին առ Աստված, որոնք դարձան մեր հավատի, հույսի, ապրելու երաշխավորը...
Այս օրերին հետպատերազմական դպրոցն եմ ներկայացնում` մեր աշակերտների ծանր ապրումներով, հաջորդիվ տեսանելի կդառնան նրանք, որոնց հետ 42 օր ռումբերի տակ ապրեցի Արցախում` մի նոր ընտանիք դարձած։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1489 անգամ