Հայաստանը և հայ ազգը ողբի և պատերազմի մեջ է, իսկ Արմեն Սարգսյանը՝ երջանկության և շվայտ կյանքի.Զարուհի Փոստանջյան
2021-01-05 09:48:00
Գուցե սովորության համաձայն չվերադառնա՞
Հայաստանում ռազմական դրություն է: Պատերազմական գործողությունները դադարել են կասկածելի զինադադարի պայմաններում: Ազերի թուրքը, կովկասցի թուրք Նիկոլի հետ ամեն օր հայրենազրկում է մեզ: Ունենք բազմաթիվ գերիներ, անհայտ կորածներ, հազարավոր զոհվածներ, որոնց դիերը դեռ չենք հանձնել մայր հողին: Թուրքը հսկայածավալ զինված կուտակում է ստեղծել Արարատ սարի հետևում` Իգդիրում: 
Հանրապետության նախագահի անունից հանդես եկող անձը` Արմեն Սարգսյանը, ով ի պաշտոնե պետության գլուխն է, և պետք է իր լիազորությունները կատարի անաչառ ու առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով՝ չվել է:
Ըստ պաշտոնական տեղեկատվության չվել է այն նպատակով, որպեսզի Նոր տարին դիմավորի Լոնդոնում՝ ընտանիքի և թոռնիկների հետ միասին, սակայն ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել։ Նրա մոտ ի հայտ է եկել նաև նոր տեսակի կորոնավիրուս:
Արմեն Սարգսյանի չվելու վերաբերյալ բացի վերը նշված տեղեկատվությունից, կա մեկ այլ տեղեկատվություն ևս․ Նա իր մտերիմ ընկերոջ՝ Էլթոն Ջոնի հետ միասին, Նոր տարին դիմավորելու նպատակով չվել է Լիբանան: Չվերթը տեղի է ունեցել Երևան-Բեյրութ մասնավոր ինքնաթիռով:
Հայաստանը և հայ ազգը ողբի և պատերազմի մեջ է, իսկ Արմեն Սարգսյանը՝ երջանկության և շվայտ կյանքի:
Պարզ է դե, չէ՞ր կանչելու ընկերոջը` Էլթոն Ջոնին, երեխաներին ու թոռներին Շուռնուխ Նոր տարի դիմավորելու:
Պատերազմի ժամանակ հոյակապ գործը կատարել էր՝ BP շահերը ամբողջությամբ պաշտպանել էր, իսկ այժմ ժամանակն է սովորության համաձայն չվելու, ժամանակավորապես հիվանդ լինելու:
Ցա՛վ է, ցա՛վ․․․ այս անգամ ապտակող չի եղել: Հանրային և քաղաքական լայն շրջանակները ծանոթ են նրա «թռնելու» տխրահռչակ փորձին: Համաձայն իր սովորույթի նա հեռանում է, ոչ թե ամոթից, այլ ապտակ ուտելուց կամ անպիտանությունից:
Զարուհի Փոստանջյան
Այս նյութը դիտել են - 1516 անգամ