Հայաստանում Արա Աբրահամյանին ժողովուրդը վաղուց է ճանաչում և վաղուց է ոչխար հռչակել...
2016-02-16 02:10:00



Ոչխարի ռոմանտիկա

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի մեծ հավակնությունների վրա սառը ցնցուղ լցնողների թիվը գնալով ավելանում է: Հասկանալով, որ երկրի քաղաքական կյանքում շոշափելի տեղ ու դերակատարում ունենալու հավակնությունները լրջորեն վտանգված են, Աբրահամյանն այժմ էլ գործի է դրել հերթական փորձված միջոցը՝ կեղծ լուրերի մի ամբողջ պաշար է մատակարարել իրեն սպասարկող լրատվամիջոցներին: Իսկ այդ լուրերի գագաթն են կազմում խոսակցություններն այն մասին, թե իբր Ռուսաստանի քաղաքական վերնախավը իրեն «դաբրո» է տվել Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար:


Ահա մի հատված համանման «լրատվությունից». «Ըստ մեր մոսկովյան աղբյուրների՝ Պուտինի շրջապատը դեմ չէ, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով: Ըստ նույն աղբյուրի՝ Սերժ Սարգսյանն իր գլխավոր առաքելությունը կատարել է՝ Հայաստանը միացրել է ԵՏՄ կազմին, որից հետո Ռուսաստանի գլխավոր նպատակն է, որ Հայաստանի այս կարգավիճակը դառնա հաստատուն և որ ժողովուրդը չհիասթափվի այս ընտրությունից: Եվ եթե դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հեռացվի իշխանությունից, ապա Մոսկվան դրան դեմ չէ»:


Ահա նման տագնապահարույց շարադրանքներից անմիջապես հետո հորիզոնում շողշողում է ազգի փրկչի անունը՝ Արա Աբրահամյան: Հենց նա էլ կգա ու կիրագործի սուրբ առաքելությունը և երջանկություն կբերի տառապած հայ ժողովրդին: Լուրերի աբրահամյանական արտադրամասը խորապես համոզված է, որ համանման սցենարները անջնջելի ներգործություն են ունենում մարդկանց հոգեբանության վրա և կարող են հետզհետե հասարակական բարենպաստ տրամադրություն ձևավորել: Բայց այստեղ մոռանում են ամենակարևորի մասին: Հայաստանում Արա Աբրահամյանին ժողովուրդը վաղուց է ճանաչում և վաղուց է ոչխար հռչակել, և նրա մասին մեկ անգամ չէ, որ ասել է, թե դատարկ տակառը բարձր է դմփդմփում: Այնպես որ ազգափրկիչ առաքելության այս ֆանտաստիկ տարբերակը եթե նույնիսկ կարող է հետևանք թողնել, ապա միայն լսողության խաթարում, որ հարուցում է տհաճ աղմուկը:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1321 անգամ