«Հրապարակ».Խորհուրդ վարորդներին. լիցքավորել մեքենանները, առանց վառելիք չմնալու համար
2020-12-21 12:18:00
 «Հրապարակ»-ը գրում է
 Վաղը` դեկտեմբերի 22-ին, Հայրենիքի փրկության ճակատը սկսում է բողոքի աննախադեպ ակցիաներ, համապետական գործադուլ և դասադուլ, իսկ ժամը 12։00-ին համազգային հանրահավաք Հանրապետության հրապարակում:
Մեզ ասացին, որ գործադուլին միանալու են՝ բուհերը, առևտրի կենտրոնները, որոշ բժշկական կենտրոններ և լցակայաններ: Հնարավոր է գործադուլը երկար տևի, վարորդներին խորհուրդ ենք տալիս մինչև 12:00-ն լիցքավորել մեքենանները, առանց վառելիք չմնալու համար:
Երևանում հնարավոր է տրանսպորտային կոլապս, այդ իսկ պատճառով ընտանիքները, որոնք հեռու են ապրում դպրոցներից որոշել են երեխաներին դպրոց չուղարկել, քանի որ պարզ չի հնարավոր կլինի տուն վերադառնալ, թե փողոցները փակ կլինեն:
Այս նյութը դիտել են - 3272 անգամ