Hraparak. ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԱՍՈՎՇԻԿՆԵՐԸ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ ՄԱՐԴ ԵՆ ԲԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿ
2020-12-19 00:51:00
Վաղ առավոտից իշխանական տասովշիկներն իրարանցման մեջ են՝ այնպես, ինչպես լինում էր անցյալում նախընտրական շրջանում, երբ ՀՀԿ-ի ձայն բերողները ցուցակներով, տեռորով ու կաշառելով մարդկանց էին բերում քվեարկության: Նիկոլ Փաշինյանը որոշել է սգո երթը վերածել իր վստահության հանրաքվեի և ապացուցել, որ ժողովուրդն իր հետ է:
Երթից մեկ ժամ առաջ մոբիլիզացիա է հայտարարված, տարբեր վայրերում հավաքվում են, որ ցուցակներով ստուգեն՝ ով է եկել, ով ոչ ու շարժվեն Հանրապետության հրապարակ: Գործին ներգրավված են նաև քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները, որոնց համակարգում է ԱԺ պատգամավոր, Շիշ բռնող մականվամբ Հայկ Սարգսյանը:
Վերջինս Արմենիա Մարիոթ հյուրանոցում է արդեն: Հավաքվելու վայրեր են նշանակվել Շահումյան հրապարակը, մետրոյի մուտքը: Կանչվել են այս շրջանում Պռոշյանի ամառանոցում անօրինական հերթապահող զինծառայողները, որոնց հանձնարարվել է «մաքրել» վարչապետի ուղին դեպի Եռաբլուր:
Այս նյութը դիտել են - 1476 անգամ