«Ֆուլ հաուսի » նոր եթերաշրջանում անակնկալների պակաս չի լինի...
2016-02-16 01:02:00
«Ֆուլ հաուսի » նոր եթերաշրջանում անակնկալների պակաս չի լինի


Բոլորի կողմից սիրված Ֆուլ Հաուս հեռուստասերիալի նոր եթերաշրջանի մեկնարկը կտրվի մարտի 14-ին:
Ֆուլ Հաուսի գլխավոր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հավաստմամբ, նոր եթերաշրջանում դերասանների շարքը կհամալրվի ևս երկուսով՝ Մարինկա Խաչատրյան և երգիչ Գևորգ Մարտիրոսյան:
Այն հարցին, թե ի՞նչ է սպասվում հեռուստադիտողին, Արմեն Պետրոսյանն ասաց. «Անակնկալներ շատ կան,բայց այս պահին դրանց մասին չեմ խոսի,որպեսզի լիարժեք անակնկալ լինի»:
Այնպես , որ «Ֆուլ հաուսի » երկրպագուներին սպասվում է անակնկալներով ու նոր կերպարներով հագեցած եթերաշրջան:
 
Արմինե Մելքոնյան
Այս նյութը դիտել են - 2064 անգամ