Իշխանության ներսում հրաժարականներ են սպասվում. նոր վարչապետի ընտրություն կլինի․ «Ժողովուրդ»
2020-12-16 21:37:00

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ եւ կուլիսային ձեւաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում եւ դրսում առկա իրավիճակից ելքեր գտնելու հարցը: «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն անհանգստացած են օր օրի լարվող վիճակից, ու շատերի համար արդեն հստակ է, որ անհրաժեշտ են իշխանական վերնախավում կտրուկ փոփոխություններ կատարել:

Չի բացառվում, որ առաջիկայում իշխանության ներսում կրկին հրաժարականներ լինեն, ընդհուպ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի մինչեւ դեկտեմբերի վերջ: Սա սցենար է, որը հավանական է համարվում արդեն նաեւ իշխանության ներսում: Իհարկե, իշխանությունն ամեն գնով փորձելու է հասնել այն բանին, որ 17 կուսակցությունների առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չընտրվի, այլ լինի երրորդ անձ, որը ընդունելի կլինի նաեւ իրենց համար: Տեսնենք` ինչով կավարտվեն գործընթացները»։

Այս նյութը դիտել են - 1870 անգամ