Սրանց նմաններն են ֆիլմեր ցրթողները...
2016-02-16 00:45:00

Հասարակական միտք չձևավորող, եղծված պատկերներ, անճաշակ ու գռեհիկ, բռնաբարող ու բռնաբարվող, վատ կրկնօրինակումների ու աննութեղեն, հարթուղեղ մտքի թռիչք, որտեղ պատմողն ու ներկացնողը՝ անդամախեղ է. հողը չի ծնել... Ու սրանց նմաններն են ֆիլմեր ցրթողները, որովհետև դրանց են թև տվել, որ փչացնեն մարդու միտքն ու տեսողությունը... շոՅումենների, մայմունաբանների պակաս չի զգացվում: 

Մի քանի «ֆիլմարտադրողներ» դարձել են աղբակիրներ. ինչ ասես հանում, թափում են մեծ էկրանին ու շատերն էլ ծափ են տալիս... նողկանք, աղապ-ճաղապ... ու սրանց թվում է, որ կինոարտադրության անհաջող ծծնդկանի դեր են ստանձնել, ուրեմն մենք պետք է լռենք, աչք փակենք...

Ֆիլմերում պրոպագանդվում է կոպտությունն ու բռիությունը, խուլիգանությունն ու ստրկամտությունը, ինչ-որ գողական հերոսներ, ովքեր պարտադիր ծռված բերաններով՝ դեմքի, դիմագծերի աղավաղումով կերպար են մարմնավորում, որտեղ ֆիլմի հերոսը շատ հանգիստ իր կնոջ վրա պետք է ձեռք բարձրացնի, սպանի, թալանի, ստորացնի, դա ամենասարսափելին է՝ աղետ:

Կլուբային անճաշակ գավառական-անպաճույճ ֆիլմ-ցուցադրության գաղափարը արդիական է, և այն տրանսֆորմացիաների ենթարկվելով, համապատասխանեցվելով իբր ժամանակակից PR-ի պահանջներին, այնուամենայնիվ, կենսագործվեց: Տեսնում ենք շարմականներն ու գոռվարդանյաններն ինչ աննորմալ, անպետք արտադրանք են տալիս... «որոգայթ», չգիտեմ ինչ թագուհի, Հ1-ով ինչ-որ ռուսական սերիալ է գնում, լավ է մեկը գլխի է գցել շարմին, որ հայերեն թարգմանությունը գոնե վազող տողով ներկայացնեն...

Մի աղջիկ կա, ով «պապարացի» ֆիլմի ամեն ինչն է` ռեժիսորից բռնեց, հասավ մինչև երաժշտության բառերին, ու այս կարգի պարզունակ, անհաջող ֆիլմերը իբր ճաշակ են թելադրում...

Խելքի եկեք ու եթե ձեզ թվում է `ձեզ ծափահարում են, ուրեմն դուք հաջողակ եք, սխալվում եք... մեծամասնությունը թեթևսոլիկության համար դոշ է տալիս, իսկ լուրջմիտ արվեստը գնահատվում է ըստ փոքրամասնության... Աղբը շատացել, լցվել է՝ պռնկե-պռունկ... մոլախոտներին քաղհանող չկա...
 
Արթուր Հայրապետյան
Այս նյութը դիտել են - 2154 անգամ