ARMLUR. Ինչ արժեն բնակարանների գները Երեւանում.ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020-12-10 09:38:00
Հայաստանում անշարժ գույքի շուկան պասիվ է. մեկ ամսվա ընթացքում անշարժ գույքի նկատմամբ գործարքների քանակը զգալի նվազել է: Համավարակն ու պատերազմն ազդել է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, այդ թվում՝ անշարժ գույքի շուկայի: Գործարքները նվազել են, գները իջել։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբեր ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է թվով 12 հազար 308 գործարք, իսկ սեպտեմբերին դրանց թիվը կազմել է 18 հազար 239: Այսինքն մեկ ամսվա ընթացքում գործարքները 5931-ով պակասել են: Օրինակ, գրավադրման գործարքները հոկտեմբերին կազմել են 1987, իսկ սեպտեմբերին դրանք կազմել են 2751: Իսկ ահա առուվաճառքի գործարքները հոկտեմբերին կազմել են 3993 սեպտեմբերին՝ 5615: Ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում 1622-ով պակասել է գործարքների քանակը:
Մյուս կողմից նկատենք, որ Երեւանում բազմաբնակարան բնակարանների գներն են նվազել: Օրինակ, փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն հոկտեմբեր ամսին կազմել է 620 հազար 500 դրամ կամ մոտ 1200 դոլար, իսկ սեպտեմբերին այն քաղաքացիներին առաջարկվել է 625 հազար դրամով: Այս դեպքում գնանկումը կազմել է 4500 դրամ:
Ավան վարչական շրջանում բնակարանների մեկ քմ-ի գները չեն փոփոխվել. այս վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն առաջարկվել է 290 հազար 500 դրամ: Աջափնյակ վարչական շրջանում բնակարանների գները նվազել են 2000 դրամի չափով:
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ Նուբարաշենում հոկտեմբերին բազմաբնակարան շենքի մեկ քմ-ն արժեցել է 175 հազար 500 դրամ, իսկ սեպտեմբերին՝ 180 հազար դրամ:
Ի դեպ, այս ամիսներին հատկապես տուժում են իրենց բնակարանները զբոսաշրջիկներին օրավարձով տրամադրող քաղաքացիները:
Մանրամասները՝ տեսանյութում

Այս նյութը դիտել են - 1364 անգամ