Նախագահ Քոչարյանի հարցազրույցը՝ Արցախի պատերազմի մասին
2020-12-04 14:20:00

Այս պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե կյանքի կոչվեին ժառանգություն ստացած պայմանավորվածությունները և չփոխվեին զենքի ձեռքբերման պայմանագրերը։

Այս իշխանությունները սեփական ստերի գերին էին դարձել։ Իսկ երբ կառավարությունն է ստախոս, դա հանգեցնում է ողբերգության։

Բանակի մարտունակության բարձրացման և արցախյան հարցի կարգավորման համար անհրաժեշտ է նոր որակի հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ։

Դրա համար այս իշխանությունը պետք է գնա, որովհետև պարտության կերպարն է։ Էյֆորիայի տակ կառավարություն չի կարելի ստեղծել, քանի որ մենք տեսել ենք դրա հետևանքները։

Անհրաժեշտ է ձևավորել անցումային կառավարություն 1 տարով։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տավա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։

Այս նյութը դիտել են - 2013 անգամ