Փաստորեն Շուշին գնաց, Նիկոլը մնաց
2020-11-29 01:01:00
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր աչքովս ընկավ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի գրառումն ու երկար բացատրությունն առ այն, որ անցած երկուսուկես տարիների ընթացքում և դրանից առաջ էլ հնարավոր չէր որևէ բան փրկել արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում: 
Եթե այդպես է, ուրեմն դու ընդունում ես, որ մեր երկրի թիվ մեկ պետական ազգային հարցում դու որևէ ազդեցություն չունեիր, և ապա այդ հարցի մասին խոսելով ժողովրդի հետ՝ հրաժարական տայիր: Կգային մարդիկ, որոնք կարող էին ունենալ ազդեցություն:
Հիմա էլ դու չունես ազդեցություն արտաքին և ներքին գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող սպասարկել մեր պետության ազգային պետական շահերը: Դա ակնհայտ է:
Փաստորեն Շուշին գնաց, Նիկոլը մնաց:
Այդպես չի լինում:
Միքայել Մելքումյան
Այս նյութը դիտել են - 1634 անգամ