«Հրապարակ».Մանե Գևորգյանին 44 օրվա ընթացքում ստելն ու մամուլի հրապարակումները հերքելը դաս չեղան
2020-11-26 06:44:00
«Հրապարակ».Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին 44 օրվա ընթացքում ստելն ու մամուլի հրապարակումները հերքելը դաս չեղան, ժանրի կանոններին համապատասխան նա շարունակում է հերքել նույնիսկ այն, ինչը հաստատում են տեսանյութերն ու ՏԻՄ ղեկավարները։
Մասնավորապես Մանե Գևորգյանը հերքել է լուրը, որ ադրբեջանցի զինվորականները Սոթքի հանքում են գտնվում։ Գևորգյանը նախ ասել է, որ լուրը իրականությանը չի համապատասխանում, ապա նշել, որ Գեղարքունիքի մարզպետից պարզաբանման է սպասում։ 
Փաստորեն վարչապետի խոսնակը ամեն դեպքում հերքում է՝ չունենալով ոչ մի ինֆորմացիա, իսկ մինչ նա սպասում էր Գեղարքունիք մարզպետի պարզաբանումներին, համացանցում արդեն տարածվեց տեսանյութը, իսկ Սոթքի համայնքապետը հաստատեց ողջ տեղեկությունը։
Ստացվում է, որ պատերազմի 44 օրերի ստի հաղթարշավը իշխանությունը շարունակում է նաև այսօր, թքած ունելով, որ րոպեներ հետո իրականությունը բոլորին է հայտնի դառնալու։
Այս նյութը դիտել են - 1501 անգամ