Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատակիցները կպարգևատրվեն
2020-11-26 04:40:00
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 25–ին որոշում է ստորագրել, որով կպարգևատրվեն իր գրասենյակի աշխատակիցները։ Որոշման մեջ նշվում է.
Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի։
Այս նյութը դիտել են - 1611 անգամ