Ով է առանձնատուն նվիրել Դավիթ Տոնոյանին. Mediaport
2020-11-25 00:27:00

Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին: Այս մասին կարդում ենք Mediaport-ի տելեգրամյան էջում:

«Հայկական բանակի զենքի գնումներում 2018 թվականից մենաշնորհային դիրք ստացած Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) Վիեննայում առանձնատուն է նվիրել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:

Հիշեցնենք, որ Տոնոյանն ու Գալստյանը բիզնես պարտնյորներ են և, ըստ տեղեկությունների, անցած 2.5 տարում հայկական բանակի հաշվին միլիարդավոր դոլարներ են աշխատել:

Պատրոն Դավոն մտերիմ հարաբերություններ ունի նաև Նիկոլ Փաշինյանի հետ և առատաձեռն նվերներ է անում նաև ՀՀ վարչապետի ընտանիքին»:

Telegram

 

Այս նյութը դիտել են - 1919 անգամ