Ի՞նչ տվեց «հեղափոխություն» կոչվածը Հայաստանին. տվեց կորսված հայրենիք ու հերոսներ, պղծված սրբություններ, անհամար զոհեր ու վիրավորներ, պարտվածի խարան՝ ճակատին
2020-11-23 11:05:00
2020–ը հայ ժողվրդի համար չափազանց ճակատագրական ստացվեց. մեզնից խլվեց ոչ միայն Արցախն ու հերոսամարտում տարած մեր երբեմնի հաղթանակն,այլև կյանքից հեռացան շատ իմաստներով նույն Արցախն ու հաղթանակը խորհրդանշող անհատականություններ: Շուրջբոլորը քաոս է, անանց արժեքների տոտալ վարկաբեկում, շանտղություն:
Արցախի ու դրա համար մղված պայքարի անանց սիմվոլ է Մանվելը: Նա այդպիսին էր իր կենդանության օրոք, կմնա այդպիսին մահվանից հետո նույնպես: 
Մանվելի մահվան ու կորստի ողջ ծանրությունը հիմա, թերևս, քչերն են զգում, հիմա բոլորը դեռ «տաք են», դեռ ոչ ոք չի ցանկանում սթափ մտքով վերլուծել, հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ է պակասել Հայաստանից Մանվելի մահվամբ, ի՞նչ ենք մենք անդառնալիորեն կորցրել: Այդ ինչպե՞ս պատահեց,որ հասարակության աչքի առաջ սպանվեց պատմություն կերտած մի մարդ, ում վաստակն անուրանալի է Հայաստանի նորանկախ պատմության մեջ՝ լի մաքառումներով ու գոյապայքարով:
«Նոր» Հայաստանի իշխանություններն են,որ կրում են տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը. չլինեին Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբակի քաղաքական ամբիցիաներն,այսօր Արցախի հերոսը կենդանի կլիներ, ողջ և առողջ: Բայց, պարզվեց՝ ոմանց համար մանիպուլյատիվ անբոխահաճությունն ավելի գնահատելի «արժեք էր», քան իրական արժեքները:
Ի՞նչ տվեց «հեղափոխություն» կոչվածը Հայաստանին: Տվեց կորսված հայրենիք ու հերոսներ, պղծված սրբություններ, անհամար զոհեր ու վիրավորներ, պարտվածի խարան՝ ճակատին, հումանիտար աղետ, ցուպը՝ ձեռքին աղետյալ գաղթականներ…
Այս ամենը սկսվեց հեղափոխությամբ ու իր կուլմինացիային հասավ պատերազմի 45 օրերի ընթացքում, այս ամենին հայ ժողովուրդը հանգեց «հաղթելու ենք» կեղծ ու ցինիկ, բայց շատ ականջահաճո լոզունգի ներքո՝ անգամ գլխի չընկնելով,թե ինչ սև օրեր են բոլորին սպասվում:
Բայց պարտվողը հայոց բանակը չեղավ,այլ պարտվեցին առաջին հերթին նրանք, որոնց թեթև ձեռամբ մեզ պարտադրվեց այդ պարտությունը:
Բանակն արեց անհնարն ու հնարավորը, հայ զինվորը կամավորն ու հրամանատարը կռվեցին խրոխտաբար, գործեցին անհնարին թվացող քաջություններ՝ հաստատ մտադրմամբ՝ պայքարելու մինչև արյան վերջին կաթիլն ու սեփական գոյության գնով հաղթած դուրս բերելու Արցախը:
Մինչդեռ պարզվեց՝ զուր էին այդ գերմարդկային ճիգերն, իսկ պատերազմն էլ նախապես պայմանավորված ու գծագրված էր թշնամու հետ միևնույն «բունկերում», սա կատարյալ դավադրություն էր հայ ժողովրդի նկատմամբ,որին մաս կազմեցին հայրենի իշխանությունները՝ տաճիկների ու նրանց կասպիական սորտի հետ ձեռք ձեռքի տված: Ծրագրված կերպով հողերը հանձվեցին թուրքերին՝ ստեղծելով համազգային դիմադրության իմիտացիա: Դա էր հայաստանյան իշխանությունների գերագույն պլանը, ինչը և կյանքի կոչվեց բոլորի աչքի առաջ:
Իրականւմ Նիկոլ Փաշինյանին ի սկզբանե տրված էր հող հանձնողի ֆունկցիան, պետք էր նրա գլխին ջարդել այդ «հատուկ օպերացիայի» պատասխանատվությունը, ինչը և արվեց և արվեց Փաշինյանի համաձայնությամբ:
Այս ամենն էր պատճառը, որ իշխանությունը վերցնելուն պես հող հանձնող իշխանությունները սկսեցին կեղտոտ արշավ Քոչարյանի ու նույն Մանվել Գրիգորյանի դեմ՝ ամեն կերպ անվանարկելով ու արժեզրկելով նրանց: Գրիգորյանից զուգահեռաբար խլեցին ԵԿՄ-ն՝ չեզոքացնելու հայկական երկրորդ բանակի համարում ունեցող կառույցի իմունիտետը:
Միաժամանակ պետք է արձանագրել, որ այս օրերին հանրահավաքներ, հակաիշխանական ակցիաներ կազմակերպող 17 կուսակցւթյունների շարքերում հարմար տեղավորված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նույնպես, ով այսօր ամենից բարձրն է բղավում նախկին շեֆի ապօրինությունների մասին ու վայնասուն բարձացնում, անմասն չի եղել նորհայաստանյան իշխանական խաղերից. նա էր, որ իմքայլական Արեն Մկրտչյանի հետ միասին կազմակեպել էր Մանվել Գրիգորյանի չեզոքցման օպերացիան, գեներալի վրա կարել հայտնի «տուշոնկաների» կեղտոտ հորինվածքը:
Վանեցյանն այս օրերին կազմակեպվող հանրահավաքներին սովորություն է ձեռք բերել՝ հենց Ազատության հրապարակում փակագծեր բացելու ու որոշ մանրամասներ հանրայնացնելու Փաշինյանի ու ենթակաների շփումներից: Վանեցյանն, օրինակ, պատմում էր, թե ինչպիսի զրույցներ է վարչապետը ժամանակին ունեցել Օսիպյանի կամ մյուսների հետ՝ մոռանալով, սակայն, խոսել, ասենք, նույն տուշոնկա-շոուի բեմադրման ու դրանում սեփական դերի մասին: Ի՞նչ երեսով է այսօր ԱԱԾ նախին տնօրենն, ով, փաստորեն, բնավ անմասն չէ Մանվել Գրիգրորյանի մահվանից, հայտ ներկայացնում՝ դառնալու իշխանություն: Եվ որտե՞ղ է երաշխիքը, որ վաղն էլ մեկ ուրիշի գլխին չի սարքի Աթրուր Վանցյանն՝ այս անգամ արդեն ունենալով ուղիղ անձնական շահագրգռվածություն:
Իրականում Վանցյանի աստեղային ժամն ավարտվեց ճիշտ այն պահին,երբ Փաշինյանը նրան դուրս վռնդեց ԱԱԾ տնօրենի գրասենյակից, և մեկ ակնթարթում կինոյի միջի «լավ տղեն» վերածվեց մի անհասկանալի գործ տվող, դավաճան բիոզանգվածի:
Իշխանության համար այսօր կռիվ տվողներն այնքան են կուրացել իրենց մոլուցքից, որ չբարեհաճեցին անգամ գոնե ձևական մեկ րոպե լռությամբ հարգել Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ու տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակը հենց ցույցի ժամանակ: Ընդ որում՝ հետարքիր է,որ հակաիշխանական միտինգն անցկացվեց այնպիսի ժամի, երբ Գեներալի հուղարկավորությունն էր, որ մարդիկ ի վիճակի չլինեին մասնակցելու Մանվել Գրիգորյանի թաղմանը:
Մանվել Գրիգորյանը սարսափելի է իշխանությունների համար անգամ մահացած վիճակում: Եթե այդպես չլիներ,ապա երևիթե Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանն, ով, փաստորեն, Հայաստանում է գտնվում անգլիական թագուհու կարգավիճակում, ողջ կյանքը հայրենիքի համար ապրած, սպարապետ Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը հանդիսացած մարդու մահվան կապակցությամբ գոնե կհամենային ցավակցական ուղերձ հղել: Դա, փաստորեն, չարվեց, ինչը, թերևս, լավագույնս է բնութագրում ձեռք ձեռքի տված հողեր հանձնողի ու «մարոժնի» ուտողի էությունը:
Թշնամական Haqqin.az-ն, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կատարվածին, նրան բնութագրում է որպես «թուրքի հողը զավթողի»՝ կամա-ակամա բնութագրելով գեներալի հերոսական էությունը: Այնինչ մեր հայրենի վարչապետը, ով, փաստորեն, հայի հող հանձնողի կարգավիճակ է ձեռք բերել այլևս, ի սկզբանե պատվերով իր թիրախի տակ առավ գեներալին՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին:
Բայց Նիկոլ Փաշինյանն այնքան փոքրոգի է,որ նույնիսկ Մանվել Գրիգորյանի թաղման հարցում է դրսևորում իր մանրախնդրությունը. Եռաբլուրի ճարտարապետին ուղղորդում,,որ Մանվել Գրիգորյանին չհուղարկավորեն սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, այնինչ Արցախի հերոսի վերջին ցանկությունն եղել է հենց դա:Այս ամենով Նիկոլը, թերևս,ոչ թե վնաս է հասցնում գեներալի համբավին,այլ ընդամենը հերթական անգամ ցույց է տալիս իր ով լինելը:
Նիկոլ Փաշիյանն ակնհայտորեն ունի ընդգծված բացասական վերաբերմունք հայրենիքի հերոսների նկատմամբ, ինչի հետևանքով էլ ականատես ենք դառնում նման ցինիկ գործելաոճի: Ի դեպ՝ ոչ պակաս ցինիկ պահվածք դրսևորեց նաև «գյորբեգյոր» Սասուն Միքայելյանն, ով, հանդիսանալով ԵԿՄ ղեկավար, փաստորեն նախընտրեց հետևել շեֆի օրինակին ու նույնիսկ ցավակցական ուղերձ չհղեց՝ Մանվել Գրիգորյանի ցավալի վախճանի հետ կապված: Կատարյալ անտարբերություն, երբ հենց Մանվել Գրիգորյանն էր այդ կառույցի հիմնադիրն, որին խորամանկորեն տիրացել էր Սասուն Միքայելյանը:
Կյանքն, ասում են, բումերնագ է, և ինչ ցանես, այն էլ մի օր հնձելու ես՝ անկախ ամեն ինչից: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Նիկոլը կսկսի հնձել այս տարիների իր կողմից վարուցանք արվածը, երբ այս անգամ արդեն կմեղադրվի հենց ինքը և կմեղադրվի փաստարկված կերպով: Նույն դառը պտուղներն, անկասկած, քաղելու է նաև Սասուն Միքայելյանը, ով նույնպես հասցրեց բացահայտել իր դավաճանական էությունը՝ աչք փակլով շեֆի հանցանքների վրա:
Այս նյութը դիտել են - 5066 անգամ