Օսիպյանը հաստատել է Վանեցյանի խոսքը, որ Փաշինյանն ասել է . « ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»
2020-11-22 20:20:00
Irakanum.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում արված հայտարարությանը։ 
Հիշեցնենք, Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ, ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ։ Վանեցյանը ներկայացրեց Իջևանում 2019-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաներից մանրամասներ:
«Ես այն ժամանակ Իջևանում էի մի շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և իմ ընկերոջը՝ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- ասել էր Վանեցյանը:
Այս նյութը դիտել են - 1794 անգամ