Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)` Բելգիայում բնակվող Արտակ Սերգոյանի միջոցով
2020-11-21 00:54:00
Սարգիս Ալթունյանը գրում է.ՀՐԱՏԱՊ. Դիմակավորված ոստիկանների անվան տակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների վրա երեկ հարձակված բանդաների շարքում են եղել նաև «հեղափոխության պահապաններ» խմբի անդամներ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Վահե Խանդիլյանը Արտակ Մանուկյանը և խմբավորման ևս 7 անդամներ։
Համաձայն ճշտված տեղեկությունների՝ խմբավորումը ֆինանսավորում է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո)` Բելգիայում բնակվող Արտակ Սերգոյանի միջոցով։
Նշենք, որ «Հեղափոխության պահապան» կոչվող խմբի անդամները Արտակ Սերգոյանի հրահանգով՝ մի շարք ակցիաներ են արել ի պաշտպանություն Դոն Պիպոյի, երբ նա ձերբակալված էր։
Այս օրերին էլ Դոն Պիպոյի ֆինանսավորմամբ գործող այս հանցավոր խմբի անդամները, փաստացի, հաշվեհարդար են տեսնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից։
Mediaport
 
 
Այս նյութը դիտել են - 2845 անգամ