«Տուշոնկաների» պատմություն սարքողը «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն է
2020-11-19 01:56:00
Գեներալ Մանվել Գրիգորյանը, չնայած ծանր առողջական վիճակին, պատերազմի օրերին գտնվել է Շուշիում: Ականտեսների վկայությամբ՝ նա ծոցագրպանում պահում էր «Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանի լուսանկարը, որը 2018թ.-ի հունիսին Հ1-ում մոնտաժել է ԵԿՄ-ի և Մանվել Գրիգորյանի առանձնատան պահեստների տեսագրությունը՝ սարքելով «տուշոնկաների» պատմությունը, ստեղծել տպավորություն, թե ԵԿՄ պահեստի պարունակությունը եղել է գեներալ Մանվելի տանը:
Գրիգորյանը զինակից ընկերների ներկայությամբ երդվել է՝ իր սերունդները վրեժ են լուծելու իր պատիվը գետնով տված Մկրտչյանից:
Այս նյութը դիտել են - 2933 անգամ