Նիկոլենց համար կարևորը փողն է, թքած Արցախի վրա
2020-11-18 08:22:00
 
Ժողովուրդ ջան, հիշում եք, թե ոնց պատերազմի սկզբից ամբողջ հայ ազգը լծվեց Համահայկական հիմնադրամին գումարներ փոխանցելու:
Փոքր երեխայից մինչև մեծահասակ տատիկ իրենց վերջին կոպեկը ուղարկեցին հիմնադրամ այն հավատով ու հույսով, որ օգնում են զինվորին, օգնում են Արցախին:
6 տարեկան երեխան ընկույզ էր վաճառում ու հասույթը փոխանցում հիմնադրամին, թոշակառու տատիկը նպատակով հավաքած գումարն առանց մտածելու փոխանցում էր հիմնադրամին ու այս շարքը բոլորին է հայտնի:
 
Ու այսօր հանկարծ Նիկոլի թիմը հայտարարում է, որ այդ հավաքված գումարների մի մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Այն կառավարությանը, որը նույնիսկ պատերազմի թեժ օրերին միլիոններով պարգևավճարներ բաժանեց անգործ հող հանձնող իշխանավորներին, այն կառավարությանը, ով առանց խղճի խայթ զգալու մինչ օրս աթոռից է կառչած ու չի էլ մտածում իր արածի հետևանքների մասին:
 
Փաստացի ժողովուրդը համախմբվեց հույսով, որ օգնում է զինվորին, իսկ Նիկոլը իր կառավարության ու պատգամավորների հետ միասին նվիրեց Արցախը թշնամուն:
Digital-News
Այս նյութը դիտել են - 1070 անգամ