Լոսանջելեսահայությունն «Արցախ, Արցախ» էր գոչում, իսկ այսօր լռությամբ ու անտարբերությամբ դիտում է թե ինչպե՞ս են հանձնում Արցախը
2020-11-15 11:02:00
Պատկերում լոսանջելեսահայությունն է, որն ընդամենը շաբաթներ առաջ փողոց փակելով ու հյուպատոսարանների դիմաց գիշերը լուսացնելով «Արցախ, Արցախ» էր գոչում, իսկ այսօր լռությամբ ու անտարբերությամբ դիտում է թե ինչպե՞ս են հանձնում Արցախը: 
Չեմ ուզում համակերպվել այն մտքի հետ, որ երեկ (ինչպես ֆեյսբուքյան ընկերներիցս մեկն էր ամենաճիշտը բնութագրել) «սադաֆի ռոբ կամ փիք-նիք պանիր չառնելով իրենց ֆիդայիների տեղը դրածները» վաղը Ս. Ղազանչեցոց այցելելու համար գումար վճարելով հարստացնելու են ադրբեջանական ընկերություններին:
Սփյուռքի զոմբիացման վտանգի մասին ամիսներ առաջ ազդարարել էի: Թվում է գործընթացը հաջողությամբ հասել է ավարտին:
Ռոբերտ Մարգարյան
Այս նյութը դիտել են - 2117 անգամ