Մեդալները չամիչ չեն. Մարգարիտա Խաչատրյան...
2016-02-15 15:57:00
Այս նյութի շուրջ  USArmenianews.com -ը  հեռախոսակապ է ունեցել «GRAND PARTY» ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանի հետ, ով համաձայնվեց այս թեմայի շուրջ մանրամասը ներկայացնել, թե ինչու համերգից  հետո գումար չի հատկացվել «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին, որի միջոցով Բարեգործական համերգի հասույթը պետք է հատկացվեր Հայոց Բանակին:
Ավելի մանրամասն՝ USArmenianews-ի մեր վաղվա համարում:

Հունվարի 28-ին Լոս Անջելեսի «Ալեքս» համերգասրահում տեղի ունեցավ «Grand-Party» կազմակերպության նախաձեռնած Հայոց բանակին նվիրված «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» խորագիրը կրող բարեգործական համերգը, համերգ, որի հասույթը ամբողջությամբ նվիրվելու է Հայոց Բանակին:

Հունվարի 28-ից հետոո անցել է 18 օր : Համերգի կազմակերպիչ ընկերության հիմնադիր Արտակ Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ հավաքված ողջ հասույթը փոխանցվելու է «Զինվոր» համակարգող խորհուրդին:

Այս առիթով Slaq.am-ը զրուցեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ:

-Տիկին Խաչատրյան, արդյո՞ք արդեն փոխանցվել է հասույթը և որքա՞ն է այն կազմել:

-Ո ՛չ: Մինչ օրս խորհրդին ոչ մի լումա չի փոխանցվել : Իրենք նախարարին գրություն էին ուղարկել, որ ուզում են «Զինվոր» համակարգող խորհրդի հետ բանակի 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում անցկացնեն: Նրանք այդ գրությամբ նախարարից խնդրել էին, որ «Զինվոր» համակարգող խորհուրդն իրենց տրամադրի ‹‹Զինվոր հայրենյանց ›› մեդալներ և պատվոգրեր: Այդ համերգի կազմակերպիչները նախկինում իմ զինվորներն են եղել: Իրական պատկերն այն է, որ մենք և՛պատվոգրերը, և՛ ‹‹Զինվոր հայրենյանց ›› մեդալներն իրենց ուղարկեցինք: Ուղարկեցինք նաև պաշտպանության նախարարի խոսքը: Երկու օր առաջ եմ զրուցել Արտակի հետ,ով ասաց «տիկին Մարգարիտա ջան ես ձեզ կզանգեմ», ու մինչ օրս խաբար չկա:

Եթե նրանք , թեկուզ, մեկ լումա փոխանցեն, այն հաշվեհամարից հանվելու է, ուղարկվելու է ՊՆ, կդրվի պաշտպանության նախարարի սեղանին և «Զինվոր» համակարգող խորհուրդը նախարարի որոշմամբ կստանձնի այդ գումարը` ծրագրերի իրականացման համար:

Նրանք «Զինվոր» համակարգող խորհդին բարերարների, համերգի մասնակիցների ցանկ են ուղարկել, որ նրանց շնորհակալագրեր, պատվոգրեր հանձնենք:

-Տեղյակ ե՞ք, թե ովքեր են մասնակցել բարեգործական համերգին:

-Այո, եթե մտնեք Արտակ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջ, այնտեղ դրված է, կտեսնեք, թե ովքեր են պատվոգրեր ստացել, ովքեր` մեդալներ:

-Տիկին Խաչատրյան, ովքեր մեդալներ և պատվոգրեր են ստացել, իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրել են նկարներ և շնորհակալություն են հայտնել պաշտպանության նախարարությունից: Դա մի փոքր շփոթմունքի մեջ չի՞ գցում հասարակությանը, չէ որ դրանք տալիս է «Զինվոր» համակարգող խորհուրդը:

-«Զինվոր» համակարգող խորհուրդն իր գործունեության 15 տարիների ընթացքում համագործակցում է պաշտպանության նախարարության հետ: Չնայած մերը հասարակական գործունեություն է, սակայն կապնված մենք ՊՆ-ի հետ:

-Սոցցանցերում տեղադրված էր 25-ից ավել մեդալներ և պատվոգրեր ստացողների անուն -ազգանուններ, ովքեր մասնակցել են բարեգործական համերգին:

Արդյոք նախորոք դուք տեղյակ եք եղել, թե անվանական ում են տրամդրվելու մեդալները: Որքանով ես եմ ծանոթացել կայքում հրապարակված ցուցակին, այնտեղ բացակայում էին այն մարդկանց անունները ովքեր մասնակցություն են ունեցել բանակաշինության, Արցախյան հերոսամարտերին:

-Մինչև խորհրդի որոշում չի լինում, հրաման չի լինում մենք մեդալներ հատկացնելու իրավունք չունենք: Նրանք ինձ ասել են, որ մեդալներն ու պատվոգրերը չեն հերիքել:

Մեդալներն և պատվոգրերը չամիչ չեն, որ իրենց ասածով բաժանեմ:

Մինչև ես չտեսնեմ արդյունքը , երկրորդ անգամ ոչինչ չեմ ուղարկելու, որովհետև մեկ անգամ արդեն հատկացրել եմ ու դեռ արդյունքը չեմ տեսել:

Ստորև ներկայացնում ենք պատվոգրեր և մեդալներ ստացողների ցուցակը;

Հունվարի 28-ին Ալեքս թատերասրահում տեղի ունեցած ՀՀ Բանակի տոնին նվիրված համերգի ֆոտոշարքը:

Հայոց բանակի 24-րդ ամյակին նվիրված միջոցառման եկամուտները և ծախսերը



Նյութի աղբյուրը՝ Slaq.am
Այս նյութը դիտել են - 2799 անգամ