«Հայրենիքի» ջոկատն Արցախում է․ «Հրապարակ»
2020-11-03 21:19:00

««Հայրենիք» կուսակցության կամավորականների ջոկատն արդեն հասել է Արցախ։ Ջոկատն առաջնորդող գեներալ Արթուր Վանեցյանը նախապես կամավորականներին բաժանել է մի քանի խմբի, որ անակնկալ հարձակումների դեպքում բոլորը չհայտնվեն թշնամու թիրախում։

Ջոկատը մեկնել է լիովին սպառազինված և ամեն ինչով ապահովված՝ սկսած համազգեստից, վերջացրած սննդով։ Մեկնելուց առաջ բոլոր կամավորականներն իրենց բջջայինները թողել են Հայաստանում, որպեսզի թշնամին տեղորոշելու հնարավորություն չունենա:

Մանրամասներ՝ թերթի համարում:

Այս նյութը դիտել են - 1894 անգամ