Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել. ՀՀ ՄԻՊ
2020-10-18 23:10:00
Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել:
Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են. 
հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով:
Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։
Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ:

Today, the Human Rights Defender received an alarming call certifying that Azerbaijani military forces beheaded an Armenian soldier several days ago.
The initiated proceedings have revealed the following data:
On 16 October, at around 1PM a member of the Azerbaijani armed forces called the brother of an Armenian soldier and said that his brother is with them; they beheaded him and were going to post his photo on the Internet. Afterwards, several hours later, the brother found the photo of on his killed brother’s social media page.
The conviction is that these were members of Azerbaijani army who posted the Armenian solder’s photo on his social media page. There were two phone calls with Azerbaijani soldiers who used hate speech with intention to humiliate the Armenian killed soldier’s brother. As the latter informed the Human Rights Defender, the calls were made from the Armenian soldier’s phone number.
These are cruel and terroristic methods. The Human Rights Defender of Armenia has recorded other cases of torture and atrocities; these activities are ongoing.
All data is duly documented and will be presented to relevant international bodies.
Perpetrators of such criminal actions should be punished by all means of international criminal law.
#DontBeBlind #dontcloseyoureyes #againstterrorism
Այս նյութը դիտել են - 3201 անգամ